Համաշխարհային բանկը (ՀԲ) Ուկրաինայի տնտեսության վերականգնում է նախատեսում 2015թ. երկրորդ կեսին, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ մեջբերելով Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայում ՀԲ-ի ներկայացուցչության տնտեսագետ Անաստասիա Գոլովաչին:
Ուկրաինայի ՀՆԱ-ն, ըստ Համաշխարհային բանկի, 2016-ին կաճի 3,5%-ով, 2017-ին՝ 4%-ով:
«Շրջադարձը թրենդներում պետք է լինի հաջորդ տարվա կեսերին: Եթե կառավարությունը շարունակի կառուցվածքային բարեփոխումները, որոնց նպատակն է վերականգնել ներդրումային կլիման, ապա տնտեսության աճի շարժիչ ուժը հենց ներդրումները կլինեն», - հայտնել է նա:
Միաժամանակ թերթը նշում է, որ 2014 թ. երկրի ՀՆԱ-ի անկումը սպասվում է 8%-ի մակարդակով, իսկ 2015 թ.` 1%-ով: