News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօրվա իշխանություններն ընտրել են ժողովրդին կեղծիքով եւ ստով կառավարելու, ժամանակ շահելու տարբերակը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իջեւանում կայացած խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», իրազեկման հանրահավաքին հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

«Էս երկարատեւ պայքարի մեջ եկել, հասել ենք մի կետի, երբ մի մետր նահանջի տեղ չունենք, հակառակ դեպքում կորցնում ենք մեր երկիրը, կորցնում ենք ամեն ինչ։ Սերժ Սարգսյանի հակահայ ռեժիմի գոյության յուրաքանչյուր օրը կատարյալ աղետ է արդեն Հայաստանի ե հայ ժողովրդի գլխին, յուրաքանչյուր օր սրանք պղծում են մեր արժեքները, հոշոտում են մեր ազգային սրբությունները, եւ օր առաջ այս ռեժիմին տապալելը հայ ժողովրդի գոյությյան խնդիրն է»,- ասաց Վարդան Մալխասյանը։

Նրա խոաքով, որքան էլ քաղաքական կուսակցությունները միավորվեն, նրանք ոչինչ չեն կարող փոխել առանց ժողովրդի աջակցության եւ միասնության։ Ոչ իշխանական եռյակի սկսած շարժումը ՀԱԿ վարչության անդամն անվանեց «բոլոր առումներով ազգային ազատագրական պայքար, որի նվիրյալն ու զինվորը պետք է դառնա յուրաքանչյուր հայ»։

Վարդան Մալխասյանի խոսքով՝ այսօրվա իշխանություններն ունեն փող, սակայն չունեն ժողովրդի աջակցությունն ու վստահությունը, իսկ այդպիսի երկրում հնարավոր չէ առաջընթաց ապահովել։ Նրա խոսքով՝ Հանրապետականն իրեն նժդեհական է համարում, սակայն իր գործողություններով հողին է  հավասարեցնում ազգային գաղափարախոսությունը։ Ներկայիս իշխանությունները, ըստ նրա, ընտրել են երկիրը ստի եւ կեղծիքի միջոցով կառավարելու սկզբունքը։

«Որոշել են երկրիը կառավարել խաբելով, ժողովրդին հասցնելով բնազդների մակարդակի։ Արմենիկումներից սկսած ստում են, մի օր եկան ասացին՝ Դիլիջանը պիտի դարձնենք տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, մի օր էլ, թե Գյումրին պետք է դարձնենք նավահանգստային քաղաք»,- ասաց ՀԱԿ անդամը՝ նշելով, որ իշխանությունը ձգտում է որքան հնարավոր է փչացնել հասարակությանը, որովհետեւ այդպիսի հասարակությունը հեշտ է կառավարվում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ