News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը խորհրդարանի քննարկմանն է ուղարկել «Համաներման մասին» օրինագիծ, որը նախատեսում է քրեական եւ դատական հետապնդումից ազատել շուրջ 10 հազար մարդու, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը: 

Աղբյուրը նշում է, որ համաներումը կդառնա ամենազանգվածայինը հետխորհրդային Տաջիկստանի պատմության մեջ: «Տվյալ օրինագիծն ընդունելու դեպքում համաներում է շնորհվելու 10 հազար կասկածյալների, մեղադրյալների, դատվածների եւ դատապարտվածների», -  մեջբերում է աղբյուրը մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Օրինագիծը տարածվում է այն անձանց վրա, ովքեր հանցագործություն են կատարել նախքան այն ուժի մեջ մտնելը եւ որոնք համաներման կարիք ունեն` սեռով, տարիքով, առողջական վիճակով եւ այլ հանգամանքներով պայմանավորված: Օրինագիծը չի ենթադրում այն անձանց ազատագրում, որոնք  դատապարտված են սպանության, բռնաբարության, պետական դավաճանության, բռնի իշխանազավթման,   սահմանադրական կարգը բռնի փոխելու հրապարակային կոչի, լրտեսության, սադրանքի եւ  ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ