Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 50-ամյա Ռաֆայել Բ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 23, 5.45 մմ տրամաչափի՝ 63 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով եւ ինքնաձիգի դատարկ պահունակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: