News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական Գլենդել քաղաքի հայ բնակչուհին, ով տանը բժշկական ծառայություններ մատուցող գործակալության համասեփականատեր է, մեղադրվում է խարդախությանը մասնակցելու մեջ, որի արդյունքում «Medicare» բժշկական ապահովագրական համակարգը զրկվել է 22 մլն դոլարից:

Ըստ «Glendale News-Press»-ի, 38-ամյա Անժելա Ավետիսյանին, 67-ամյա բժիշկ Ռոբերտ Գլեյզերին եւ նրանց մեղսակիցներին մեղադրում են 2006 թվականի հունվարից մինչեւ 2014 թվականի մայիսը ծառայությունների համար «Medicare» համակարգին հաշիվներ ներկայացնելու համար, որոնք կա՛մ անհրաժեշտ չեն եղել, կա՛մ երբեք չեն մատուցվել: Ներկայացվել է 33 մլն դոլարի հաշիվ, որից 22 մլն դոլարը վճարվել է:

Ավետիսյանը նշված գործակալության համասեփականատերն է, ինչպես նաեւ աշխատել է Գլեյզերի կլինիկայում որպես մենեջեր: Մեղադրական եզրակացության համաձայն, Ավետիսյանը մարդկանց վճարել է, որպեսզի նրանք «Medicare» համակարգից կլինիկայի համար հիվանդներ հավաքեն: Պոտենցյալ հիվանդներին նրանք ասել են, որ «Medicare»-ն անվճար հաշմանդակի սայլակներին վերաբերող սահմանափակ ժամկետով առաջարկություն ունի, ինչպես նաեւ նրանց անվճար դիաբետիկ կոշիկ են առաջարկել:

Երբ հիվանդները եկել են կլինիկա, Գլեյզերը նրանց համար երկարաժամկետ օգտագործման բժշկական սարքերի անպետք բաղադրատոմսեր է դուրս գրել, օրինակ՝ էլեկտրական հաշմանդամի սայլակներ, ինչպես նաեւ տանը բժշկական խնամքի անպետք սերտիֆիկատներ: Այդ այցերի ընթացքում որոշ հիվանդներից արյան անալիզ են վերցրել, ուլտրաձայնային հետազոտություն եւ էլեկտրակարդիոգրամա են կատարել, որոնք անհրաժեշտ չեն եղել:

«Ատկատների» համար Գլեյզերն Անժելա Ավետիսյանին եւ այլ մեղսակիցների դեղատոմսեր եւ սերտիֆիկատներ է տվել, որոնք վերջիններն օգտագործել են՝ «Medicare» համակարգին խաբեբայությամբ փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար:

Անժելա Ավետիսյանին եւ Ռոբերտ Գլեյզերին մեղադրանք է առաջադրվել՝ առողջապահության ոլորտում խաբեբայություն կատարելու նպատակով համաձայնության գալու եւ առողջապահության ոլորտում խաբեբայություն կատարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ