News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում վնասազերծվել է «Իսլամական պետության» հետ կապված ահաբեկչական ցանցը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով «Ալ-Մասրի Ալ-Յում» թերթի լրատվական պորտալին, նշում է, որ Եգիպտոսի պետական անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել ընդհատակյա ցանցի 8 ակտիվիստներին: Խուզարկությունների ժամանակ նրանց մոտ խոշոր գումարներ են հայտնաբերվել: Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ ֆինանսական միջոցները նախատեսված են Եգիպտոսի տարբեր շրջաններում ահաբեկչությունների կազմակերպման նպատակով:

Աղբյուրի փոխանցմամբ, խմբավորման ղեկավարը, ում անունը չի նշվում, Զակազիկայից է՝ անցած տարվա հուլիսին բանակի կողմից տապալված նախագահ-Իսլամիստ Մուհամեդ Մուրսիի ծննդավայրից: Ընդհատակյա խմբավորման առաջնորդը ձերբակալվել է Կահիրեի միջազգային օդանավակայանում՝ Թուրքիա մեկնումից առաջ: Ինչպես հայտնում են Եգիպտոսի ուժային կառույցների ներկայացուցիչները, առաջնորդն այնտեղ հատուկ ուսուցում պետք է ստանար եւ մեկներ Սիրիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ