News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունն անպայման կբարձրացնի ադրբեջանական բանակի կողմից ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի հարցը, NEWS.am-ի թղթակցին ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

«Իհարկե, առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կբարձրացնենք ադրբեջանական բանակի կողմից ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի հարցը։ Ադրբեջանի գործողությունների հետ կապված բոլոր հարցերը առանձնակի կերպով պետք է բարձրացվեն», - ընդգծել է Թեւան Պողոսյանը։

Պատգամավորը հավելել է, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները սկսվել են նոյեմբերի 22-ին եւ, համաձայն օրակարգի, հինգ հանձնաժողովներում ներկայացվում են համապատասխան զեկույցներ։

«Վաղը կկայանան հանձնաժողովի բանաձեւերի քննարկումները, եւ նոյեմբերի 24-ին տեղի կունենա լիագումար նիստը», - նշել է Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ եռօրյա աշխատանքների ընթացքում հայկական պատվիրակության ձայնը լսելի կլինի։

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խոցել էր ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը։  Երեք օդաչուները զոհվել էին։ NEWS.am-ին ԼՂՀ պաշտպանության բանակից հայտնեցին, որ մարտական առաջադրանքի կատարման արդյունքում դեպքի վայրից դուրս են բերվել ուղղաթիռի անձնակազմի  մասունքները եւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերը։ Գործողության ընթացքում ոչնչացվել է ադրբեջանցի երկու զինվոր։ ԼՂՀ բանակը կորուստներ չի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ