News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ քաղաքի ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենը, ով ԱՄՆ-ի եւ Հայաստանի քաղաքացիություն ունի, ձերբակալվել է՝ ընկերությունից շուրջ 6.3 մլն դոլար հափշտակելու եւ ինքն իրեն գաղտնի վճարումներ կատարելու մեղադրանքով: Ըստ NJ.com-ի, հետաքննությունը վարել է Հետախուզությունների դաշնային բյուրոն:

50-ամյա Կոմիտաս Կարապետ Հարթունյանին սպառնում է 20 տարվա ազատազրկում՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործմամբ խարդախության համար, որը տեւել է 2007 թվականի ապրիլից մինչեւ 2014-ի ապրիլը: Դատախազությունը հրաժարվել է նշել ընկերության անունը, որտեղ տղամարդն աշխատել է որպես գլխավոր ֆինանսական տնօրեն: Սակայն NorthJersey.com-ի տվյալներով, նա աշխատել է «Harco Industries»-ում:

Դատախազների խոսքով, Հարթունյանը «MGB» անվանումով ընկերություն է գրանցել իր տան հասցեով եւ պնդել, որ բեռնափոխադրումների ծառայություններ է մատուցում: Այնուհետեւ այնպես է արել, որ ընկերությունը, որտեղ նա ֆինանսական տնօրեն է աշխատել, կտրոններ ուղարկի իր ընկերությանը՝ կեղծելով երկու տնօրենի ստորագրությունները: Ստացված միջոցները նա օգտագործել է սեփական ծախսերի համար՝ ներառյալ վարկային քարտով վճարումները, հիփոթեքային վճարումները, ավտոմեքենայի ծախսերն ու դպրոցական դրամահավաքները:

Դատավոր Ջեյմս Քլարքը վճռել է, որ Հարթունյանը տնային կալանքի տակ է մնալու՝ գտնվելու վայրի վերահսկողության էլեկտրոնային սարքով, մինչեւ 500 հազար դոլարի չափով գրավի երաշխավոր գտնելը: ԱՄՆ-ի եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող տղամարդուն նաեւ հրահանգել են հանձնել անձնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ