Ուկրաինայի Գերագույն ռադայում ստեղծվել են պատգամավորական խմբակցություններ եւ խմբեր, ինչպես նաեւ ընտրվել են դրանց նախագահները: 5 խմբակցություն կոալիցիա են կազմել: Պյոտր Պորոշենկոյի դաշինքից պատգամավոր Վլադիմիր Գրոսյմանը հրապարակել է խմբակցությունների եւ նրանց ղեկավարների ցուցակը:
«Ազգային ճակատ» խմբակցությունում 83 ժողպատգամավոր է ընդգրկվել: Նախագահը Ալեքսանդր Տուրչինովն է, «Սամոպոմիչ» խմբակցությունում պատգամավորների թիվը 32-ն է, նախագահ է ընտրվել Յուրի Բոյկոն: «Ռադիկալ կուսակցության» խմբակցության նախագահ է ընտրել Օլեգ Բերեզյուկը: «Բատկիվշչինայի» խմբակցությունում պատգամավորների թիվը 19-ն է, ղեկավարը՝ Յուլի Տիմոշենկեն: «Ընդդիմադիր բլոկում» 40 պատգամավոր է ընդգրկվել, ղեկավարը Յուրի Բոյկոն է:
Կոալիցիայոի մեջ չի ընդգրկվել «Ընդդիմադիր բլոկը»՝ ի դեմս Յուրի Բոյկոյի: Ձեւավորված կոալիցիան ստացել է սահմանադրական մեծամասնություն եւ 302 պատգամավոր է հաշվվում:
«Ուկրինֆորմիի» փոխանցմամբ՝ կոալիցիա ձեւավորած 5 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները վարչապետի պաշտոնում առաջադրել են Արսենի Յացենյուկին: