News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թաիլանդի Կալասին նահանգի դպրոցներից մեկում հավաքարարը գնդակահարել է տնօրենին այն բանի համար, որ վերջինս «շատ հաճախ էր իրեն դիտողություն անում»:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հավաքարարը դպրոց էր վերադառնում եղբոր մասունքների դիակիզման արարողությունից: Այդ ժամանակ տնօրենը դպրոցի այլ ուսուցիչների հետ միասին նստած են եղել ճաշարանում եւ տեսնելով հավաքարարին սկսել է կրկին դիտողություններ անել «երկար բացակայելու համար»: Հավաքարարը շրջվել է ու վերադարձել տուն:

Նա վերադարձել է կես ժամ անց ու կրկին հայտնվել տնօրենի քննադատությունների թիրախում: Այդ ժամանակ հավաքարարը հանել է տնից բերած 9-մմ-անոց ատրճանակը եւ մոտ տարածությունից 8 գնդակ արձակել տնօրենի վրա: Դրանից հետո հավաքարարը գնացել է տուն, որտեղ էլ ոստիկանությունը բռնել է նրան:

Նշենք, որ Թաիլանդում մարտական զենքը (մինչեւ 38 մմ տրամաչափի ատրճանակներ) ազատ վաճառվում է երկրի խանութներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ