News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականների նոր տեխնոլոգիան թույլ է տալիս տիեզերագնացների արտաթորանքը վերածել տիեզերանավերի համար մեթան վառելիքի: Այս մասին տեղեկացնում է Ֆլորիդայի համալսարանի մամուլի ծառայությունը:

Սովորաբար NASA-ն դրանք հավաքում է հատուկ փաթեթներում, որոնք հետագայում այրվում են մթնոլորտ տիեզերանավի կրկնակի արձակման ժամանակ: Սակայն ապագա երկարաժամկետ թռիչքների դեպքում (մասնավորապես՝ լուսնային բազան զինելու նպատակով) այդ լուծումն արդեն հարմար չի լինի:

Ըստ Lenta.ru-ի, պրոֆեսոր Պրատապ Պուլամանապալիլը մի շարք լաբորատոր փորձեր է անցկացրել՝ չափելով այդ թափոններից ստացվող մեթանի արագությունն ու ծավալները: Պարզվել է, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում համակարգը մեկ մարդու համար օրական 290 լիտր մեթան է ապահովում:

Բիոռեակտորը սպանում է միկրոօրգանիզմները եւ բիոգազ արտադրում՝ մեթանի եւ ածխաթթու գազի խառնուրդ: Բացի այդ, Պուլամանապալիլի բիոռեակտորը քայքայում է օրգանական միացությունները եւ դրա հաշվին կարող է թափոններից շուրջ 750 տեխնիկական (խմելու համար անպիտան) ջուր ստանալ: Հետո էլեկտրոլիզի ճանապարհով այդ ջուրը հնարավոր է բաժանել ջրածնի եւ թթվածնի՝ տիեզերագնացների համար օդի վթարային պահուստ ստեղծելով: Եվ վերջապես, ըստ Պուլամանապալիլի, նրանց արտաշնչած ածխաթթու գազն ու ջրածինը կարելի է փոխակերպել մեթանի եւ ջրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ