Ինդոնեզացի ջրասուզորդները հայտնաբերել եւհատակից հանել են մալայզիական AirAsia օդանավի ինքնագրիչներից մեկը; Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Բամբանգ Սոելիստին: Գտնված ինքնագրիչը  արձանագրում է օդանավի թռիչքի պարամետրերը:

Միաժամանակ, ըստ նրա, դեռ չի հայտնաբերվել երկրորդ ինքնագրիչը, որը ձայնագրում է անձնակազմի բանակցությունները թռիչքի ընթացքում:   «Խոսքային ձայնագրիչը դեռ չի հայտնաբերվել, մենք փորձում ենք արձանագրել դրա ազդանշանները», - ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ինդոնեզիայից Սինգապուր ավիաչվերթն իրականցնող օդանավը կործանվել է 2014 թ. դեկտեմբերի 28-ին, դրա բեկորները հայտնաբերվել են  Ճավայի ծովի հատակին: