Պետդումայի պատգամավորներ եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ Ալեքսանդր Սիդյակինն ու Օլեգ Սավչենկոն կորել են Անտարկտիդայում: Այդ մասին թվիթերի իր էջում հայտնել է Սիդյակինի մամուլի քարտուղար Պավել Սկլյանչուկը:

«Ողջուն: Ես Պավելն եմ՝ Ալեքսանդր Գենադիեւիչի մամուլի քարտուղարը: Նա եւ պատգամավոր Սավչենկոն կորել են Անտարկտիդայում: Վախենամ՝ աղետ է», - գրել է Սկլյանչուկը:

Պատգամավորի մամուլի քարտուղարը Slon.ru պարբերականին պատմել է, որ Սիդյակինն ու Սավչենկոն պետք է բարձրանային Անտարկտիդայի ամենաբարձ կետի՝ Վինսոնի գագաթը:

Պատգամավորները պետք է կապի մեջ լինեին արբանյակային հեռախոսով, սակայն նրանք կապ չեն հաստատել: Անտարկտիդայում այժմ մոտ -45 աստիճան է եւ ուժեղ քամիներ: