News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղավոր ճանաչված Հարություն Սարգսյանի փաստաբանի Վճռաբեկ բողոքն այսօր՝ փետրվարի  26-ին, բավարարվեց մասնակիորեն։ Վճռաբեկը բեկանեց Հարություն Սարգսյանին ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եւ անփոփոխ թողեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին՝ Կարեն Եսայանին սպանելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատարանի որոշումը։

Վճռաբեկ դատարանի որոշմանը Հարություն Սարգսյանի հարազատներն արձագանքեցին վրդովմունքով եւ դատավորներին ամոթանք տալով։ Դատական կարգադրիչները բղավող հարազատներին դատավորի հրահանգով հեռացրին դատարանի դահլիճից։

Հարություն Սարգսյանի փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանի կողմից նման դատական ակտի կայացումը անարգանք է հասարակության համար։

«Ավելի բարոյական կլիներ դատարանի կողմից ուղղակի վարույթ չընդունելը այս գործով, քանի որ Վճռաբեկ դատարանը նախադեպեր ձեւավորող դատարան է։  Վարույթ ընդունելով՝ դատարանը տեսնում է ակնհայտ խախտումները, տեսնում է, որ ակնհայտ անմեղ անձը դատապարտվել է մեղավորի փոխարեն եւ կայացնում է նման դատական ակտ։ Սա խոսում է նրա մասին, որ դատարանները ոչ միայն արդարադատություն չեն իրականացնում, այլեւ հանրության մոտ կարծիք ձեւավորելու անհրաժեշտություն էլ չեն տեսնում»,-ասաց փաստաբանը։

Հարություն Սարգսյանի փաստաբանը դիմելու է Եվրոպական դատական, քանի որ վստահ է՝ նման գործով Հայաստանում հնարավոր չէ հասնել արդարադատության։

Հարություն Սարգսյանի մայրն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում դատարաններն անկախ չեն, այդ պատճառով էլ չեն կարողանում արդարադտություն իրականացնել։

«Իմ տղան կապ չի ունեցել ոչ Կարեն Եսայանի, ոչ Մանյա Ղուկասյանի հետ։ Մանյան էլ է ասել, որ ոչ մի խանդ չկա, չի ճանաչում Հարությունին, նաեւ Վարդան Ղուկասյանն էլ հայտարարեց, որ խանդ չկա, իհարկե, այս ամենը քաղաքական ինտրիգներ են»,-ասաց Անահիտ Նիկոլյանը։

Հարություն Սարգսյանի մայրը համոզված է, որ իր տղան անմեղ է եւ իրական հանցագործն ազատության մեջ է այժմ։

«Իմ տղան գլուխը կախելու տեղ չունի, ես հանցագործ չեմ ծնել, հանցագործը դրսում է, վայելում է ազատությունը, բայց ոչինչ, այս ամենը ժամանակավոր բաներ են։ Կգան նոր ժամանակներ եւ արդարություն կլինի»,-ասաց Անահիտ Նիկոլյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է  այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռը` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարանում, որն անփոփոխ էր թողել դատավճիռը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ