«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն ընտրել է տարածք կենտրոնական գրասենյակի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասաց, որ մի շարք տարածքներ նայելուց հետո իրենց ընտրությունը կանգ է առել Հանրապետություն փողոցի վրա գտնվող, նախկինում «Ազգ» թերթի խմբագրությանը տրամադրված շենքի 1-ին եւ 2-րդ հարկերը: Մամուլի խոսնակն ասաց, որ այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, առաջիկայում կտեղափոխվեն այդտեղ:
Նշենք, որ նախկինում ԲՀԿ Կենտրոնական գրասենյակը գտնվում էր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կոնյակի» գործարանի տարածքում, սակայն նրա ԲՀԿ-ից հեռանալուց հետո գրասենյակը հանվեց այդ շենքից: