News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումն աննախադեպ էր այն  առումով, որ առաջին անգամ միջազգային դատարանն անդրադարձել է երկու սկզբունքների` ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հարաբերակցությանը եւ կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից: Այսօր` հուլիսի 22-ին «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Հաագայի դատարանի այսօրվա որոշմանը, որով օրինական է ճանաչվել Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը Սերբիայից:

«Ազգերի ինքնորոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը ընդամենը սկզբունք է, որն ուղղված է այդ նպատակին հասնելուն: Խնդիրը ոչ թե նրանում է, որ մի սկզբունքը գերակայում է մյուսի նկատմամբ, այլ երբ կա ինքնորոշում, այդ դեպքում արդեն տարածքային ամբողջականությունը երկրորդական է: Հենց սրա մասին  է Հաագայի դատարանի որոշումը»,- ասել է Շ. Քոչարյանը:

Նա մեջբերել է Հաագայի դատարանի նախագահի խոսքը, որտեղ նա հստակ ասել է. «Միջազգային իրավունքը չի պարունակում արգելք անկախությունը հռչակելու համար»: Իսկ լսումների ժամանակ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Միջազգային իրավունքը ոչ արգելում է անկախության հռչակումը, ոչ էլ պահանջում է դրա համար  թույլտվություն»:

«Սրանից հետո ակնհայտ է, որ այն ամենը ինչ խոսում է Ադրբեջանը, լիովին հակասում է միջազգային իրավունքին: Երկրորդ. Միջազգային դատարանն, ըստ էության ասաց, որ այո, երկու ալբանական պետություն անկախություն են ստացել` Ալբանիան եւ Կոսովոն: Դրանից հետո ո՞ւր մնացին Ադրբեջանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, թե իբր հայերը չեն կարող երկու անգամ ինքնորոշվել եւ երկու պետություն ունենալ»,- ասել է ԱԳ փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ