News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը գրավոր կոչով դիմել է քաղաքացիներին։

«Սիրելի՛ հայրենակից

Կոչ եմ անում այսուհետեւ չկատարել բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները եւ չհարստացնել ռեժիմին ու նրա մաս կազմող հանցագործ օլիգարխներին, ովքեր բաժին ունեն մեր վճարած յուրաքանչյուր դրամից:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը քեզ հետ միասին ապրիլի 24-ից սկսելու է գործող հանցավոր ռեժիմի հեռացման գործընթացը:

Ռեժիմին հեռացնելուց հետո հիմնարար փոփոխություններ են կատարվելու բանկային համակարգում, վերանայվելու են բնակչության եւ ձեռնարկատերերի վերցրած վարկերի պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքները եւ մարման ժամկետները, հայտարարվելու է վարկային պատմությունների համաներում, ինչպես նաեւ դադարեցվելու են վարկերի չվճարված գումարների բռնագանձման նպատակով հարուցված հարկադիր կատարման վարույթները:

Ռեժիմին հեռացնելուց հետո դու կվճարես միայն վարկի մայր գումարը եւ վերանայված ու էապես նվազեցված տոկոսադրույքները՝ առանց որեւէ տույժի կամ տուգանքի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ