![](img/news/25/89/84/default.jpg)
Ձեռքը մսաղացի մեջ մնացած 4-ամյա աղջնակի առողջական վիճակն ընդհանուր առմամբ բավարար է: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Նա նշեց, որ աղջնակի 1-ին եւ 5-րդ մատների վիճակը լավ է, 2-րդինը՝ ոչինչ, իսկ 3-րդ եւ 4-րդ մատների ճակատագիրը՝ հարցականի տակ է, խնդիրներ կան: Եթե արյան շրջանառությունը չկարգավորվի, հնարավոր է ամպուտացիա արվի, հիմնականում խնդիրներ կան 4-րդ մատի հետ կապված:
Նշենք, որ փոքրիկն Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. փոքրիկ երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ: NEWS.am-ին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: