Սաուդյան Արաբիայի կողմից Եմենին հասցված ավիահարվածների հետեւանքով զոհվել է 39 խաղաղ բնակիչ։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Եմենի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ 12 մարդ զոհվել է մայրաքաղաք Սանայի հյուսիսային հատվածները գնդակոծելու հետեւանքով։ Զինվորականների նպատակը մոտակայքում գտնվող ռազմական բազան է եղել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եմենի մայրաքաղաք Սանայում ուժեղ պայթյուններ են հնչում։