News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երկրի բնակիչները 2015 թվականին կկարողանան երկու անգամ լուսնի խավարման ականատես լինել: Արեւմտյան կիսագնդի բնակչությունն այն կտեսնի ապրիլի 4-ին, Արեւելյան կիսագնդինը՝ սեպտեմբերի 28-ին, արեւածագից առաջ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են Ռուսաստանի ազգային ակադեմիայի կիրառական աստղագիտության ինստիտուտում:

«Ապրիլի 4-ին լուսնի խավարման ականատես կարելի է լինել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում եւ Խաղաղ օվկիանոսի կղզիներում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Լուսինը Երկրի ստվերի մեջ կընկղմվի եւ 8 րոպե շարունակ արնակարմիր երանգ կունենա: Սեպտեմբերի 28-ի լիարժեք խավարումն ավելի երկարատեւ կլինի՝ 1 ժամ 13 րոպե: Այն տեսանելի կլինի Եվրոպայում, Ասիայի արեւմուտքում, Աֆրիկայում, Գրենլանդիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում»,- նշել է ինստիտուտի մամուլի քարտուղար Նիկոլայ Ժելեզնյովը:

Լուսինը Երկրի ստվերում կլինի այդ պահից առաջ եւ հետո 4-ական րոպե:

2015 թվականին լուսնի խավարումներին ուղեկցում են արեւի խավարումները: Մարտի 20-ին արեւի խավարում տեղի ունեցավ, երկրորդը կլինի սեպտեմբերի 13-ին, իսկ լուսնի խավարում կգրանցվի յուրաքանչյուրից երկու շաբաթ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ