News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն չի ձգտում շարժվել դեպի Արեւելք, այլ Արեւելյան Եվրոպայի երկրներն են ուզում դառնալ Դաշինքի եւ ԵՄ-ի անդամ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ կանադական Maclean's ամսագիրն տված հարցազրույցում:

«Անկախ պետությունները թակել են ՆԱՏՕ-ի դուռը եւ ցանկացել կազմակերպության անդամ դառնալ: ՆԱՏՕ-ն որեւէ կերպ չի շարժվում դեպի արեւելք, այլ արեւելքն է ուզում միանալ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին»,-ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ որեւէ մեկին չեն ստիպել ու չեն ստիպում Դաշինքի անդամ դառնալ:

Ուկրաինայի եւ Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վերաբերյալ Սթոլթենբերգը հայտարարել է, որ «Դաշինքում առաջվա պես գործում է բաց դռների քաղաքականությունը»:

«Եթե խոսենք Վրաստանի մասին, մեքն շատ սերտորեն համագործակցում ենք այդ երկրի հետ: Մենք ուսումնական կենտրոն ենք ստեղծում եւ աշխատում ենք Վրաստանի հետ, որպեսզի նա կարողանա առաջ ընթանալ դեպի անդամակցություն: Ուկրաինայի մասին. մի քանի տարի առաջ նրանդ դիմեցին ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար, բայց հետո որոշեցին ընտրել որեւէ բլոկում չլինելու կարգավիճակը: Ես հարգում էի այդ որոշումը: Հիմա ուկրաինացիները վերափոխումների գործընթաց են սկսել՝ նպատակ ունենալով նորից անդամության հայտ ներկայացնել: Երբ նրանք պատրաստ լինեն, մենք կքննարկենք այդ հայտը»,-ասել է Սթոլթենբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Բայդենը Սթոլթենբերգի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Նախագահը ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու և գործընկերային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ