«Մերսեդես Բենց»-ը Երեւան-Երասխ ճանապարհին բախվել է «ՎԱԶ-21015»-ին։ NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ապրիլի 23-ին, ժամը 23.35-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: