News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում France Press-ի լրագրողներ Միշել Վիատտոյի եւ Մայք Կոլյերի՝ «Business Insider»-ում հրապարակված հոդվածը:

Եվրամիության եւ նախկին խորհրդային վեց պետությունների ղեկավարները հինգշաբթի գագաթաժողով կանցկացնեն՝ ուղղված «Արեւելյան գործընկերության» նախագծին, որը մշակվել էր փոխադարձ կապ պահպանելու համար, սակայն Ուկրաինայում Ռուսաստանի միջամտության արդյունքում այն խաթարվեց:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում երկօրյա հանդիպման թիվ մեկ հարցը լինելու է այն, թե ինչպես է 28 երկրներից բաղկացած ԵՄ-ն Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներառող իր ծրագիրը համաձայնեցնելու Ռուսաստանի հետ իր հարաբերությունների հետ:

Ամեն դեպքում, նախանշաններ կան, որ Ուկրաինայում փոթորիկը հանդարտեցնելու ցանկություն կա Բեռլինի, Փարիզի եւ նույնիսկ Մոսկվայի մոտ, որը նվազեցրել է Ուկրաինա-ԵՄ պատմական առեւտրային գործարքին դիմակայությունը, որն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվանից:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքով, ներկայում «Արեւելյան գործընկերության» վեց երկրների համար ԵՄ-ին անդամակցության հեռանկար գոյություն չունի, եւ այդպես կլինի առաջիկա հինգ տարիներին: Նրա թիմի դիվանագիտական ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, առաջին հերթին, ձգտում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այնպես որ՝ համատեղ ջանքերն ուղղվելու են ԵՄ-ի շահերն ու նպատակները հավասարակշռելուն՝ միաժամանակ հարգանք ցուցաբերելով Մոսկվայի շահերի եւ նպատակների հանդեպ:

Նույնիսկ գագաթաժողովի կազմակերպիչները՝ ԵՄ-ն եւ Լատվիան, որը ներկայում ԵՄ-ի 6-ամսյա նախագահողն է, խոստովանում են, որ որեւէ կարեւոր որոշում չի կանխատեսվում: Այն երկրներին, որոնք արդեն ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա, կխրախուսեն շարունակել բարեփոխել իրենց օրենքներն ու կանոնները՝ բլոկի հետ ավելի սերտ համագործակցության հասնելու համար:

Մինչ այդ, Հայաստանը մեջքով դարձավ դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, երբ միացան Պուտինի Եվրասիական տնտեսական միությանը: Ամեն դեպքում, Հայաստանը կարող է Ռիգայում հայտարարել, որ վերադառնում է Եվրամիության հետ բանակցությունների սեղանի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ