![](img/news/26/78/44/default.jpg)
«Արեւելյան գործընկերության» երկրները հետաքրքրություն են ներկայցնում Եվրամիության համար ԵՄ էներգետիկ անվտանգության տեսակետից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լատվիայի էկոնոմիկայի նախարար Դանա Ռեյզնիեցե-Օզոլան։
«Արեւելյան գործընկերության երկրները մեզ համար հետաքրքիր են, քանի որ ԵՄ-ն էներգիայի անվտանգ մատակարարումների ուղիներ է փնտրում»,- ասել է նախարարը՝ առանձնացնելով, որ Ադրբեջանը մասնավորապես արդեն հին գործընկեր է, որի հետ իրենք՝ որպես Եվրամիություն, շատ մեծ հույսեր են կապում։