News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հետեւողականություն դրսեւորելու դեպքում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքները ժամանակի ընթացքում ավելի մարդաշատ կդառնան։ Այս մասին այսօր` մայիսի 30–ին, Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքից առաջ NEWS.am–ին ասաց շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

«Մենք նախընտրական ժամանակահատվածում պայքարող ուժ չենք, եւ մրցակից չենք այլ ուժի հետ։ Մեր պայքարի բնույթն ազգային ազատագրական է, եւ այդ հարցում մենք պետք է լինենք համառ եւ հետեւողական, մինչեւ մեր խոսքը տեղ հասնի, վստահություն լինի ժողովրդի մոտ, եւ կարծում եմ, կգա ժամանակ, երբ ժողովրդի սակավամարդությունը կփոխարինվի բազմամարդությամբ»,– ասաց Սեֆիլյանը։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները  Ազատության հրապարակ են եկել «Բանտերով մեզ չեք կոտրի», «Կազմակերպված ժողովուրդն ամենազոր է», «հայաստանի ազատագրումը մոտ է», «Ազատության ծնունդը ռեժիի մահն է» գրություններով պաստառներով եւ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման դրոշներով։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ սակավամարդ հավաքը հսկում են մի խումբ ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ