News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիում տեղի ունեցած սարսափելի վթարի գործով տեսաձայնագրությունն անհետանալու հետ կապված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի փաստաբանը՝ Լիանա Բալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն 2-րդ անգամ դիմել էին գլխավոր դատախազին, որ քրեական գործ հարուցեր վթարի տեսաձայնագրությունն անհետանալու կապակցությամբ եւ ստացել են պատասխան, որ ՀՔԾ քննարկմանն է ուղարկվել Գլխավոր դատախազին հասցեագրված Լիանա Բալյանի դիմումը քննիչի կողմից ապօրինություններ կատարելու վերաբերյալ: «Սա արդեն առաջընթաց է, հույս ունեմ, որ ՀՔԾ-ն մանրամասն կուսումնասիրի իմ դիմումը եւ կգնահատի այն հանգամանքը, որ քրեական գործում առկա է տեսաձայնագրությունը առգրավելու մասին արձանագրությունը, որում նշված է եղել, որ գազալցակայանում տեղադրված տեսանկարահանման սարքը նկարել էր վթարը: Արձանագրության մեջ գազալցակայանի տնօրենը հայտարարել էր, որ նշված տեսանկարահանման սարքը տեսագրում է Երեւան-Գյումրի ավտոճանապարհը եւ դրա հարեւանությամբ գտնվող գազալցակայանը, այն ֆիքսել է նաեւ վթարը: Արձանագրությունը ստորագրել են ընթերականները, սակայն տեսաձայնագրման սարքը կողմերը չեն տեսել, փորձաքննություն չի կատարվել, մասնագետի ներկայությամբ չի զննվել եւ տեղյակ չենք, թե քանի ամիս է մնացել քննչականում, որովհետեւ Շիրակի մարզի դաախազությունը ինձ պատասխանել էր, որ տեսաձայնագրման սարքը ետ է վերադարձվել գազալցակայանին, սակայն թե երբ եւ ինչ փաստաթղթերով, գործում չկա այդ մասին ոչինչ» ,-ասաց փաստաբանը:

Լիանա Բալյանն ասաց, որ շատ հնարավոր է «Գազելը» մեծ արագությամբ եկել, բախվել է «Կամազին», ու եթե դա հաստատվի, գործում արդեն բեկում կլինի: Նա մտավախություն ունի, որ տեսաձայնագրությունը ոչնչացված է, եւ միակողմանի քննություն անելով՝ մեղքը բարդել են «Կամազի» վարորդի վրա: Գործով հաջորդ նիստը նշանակված է հունիսի 5-ին:

Հիշեցնենք, որ գործի նյութերին ծանոթանալու ընթացքում պարզվել է, որ քննիչն առգրավվել է մոտակա գազալցակայանի տեսաձայնագրող սարքը, որը նկարահանել է վթարի պահը: «Սակայն երբ ես գործին ծանոթացա, տեսա, որ այս տեսաձայնագրությունը չկա: Քննիչին հարցրի՝ որտեղ է այդ տեսաձայնագրությունը, նա պատասխանեց, որ դա օնլայն է եւ վերադարձրել ենք: Ի՞նչ է նշանակում օնլայն, 4 ամսվա ընթացքում քննիչը պարտավոր էր նշանակել փորձաքննություն, պարզել, թե դա ինչ ձայնագրություն է, ես էլ դրա համար գրավոր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի եւ պարզվի, թե որտեղ է այդ տեսաձայնագրությունը»,-հայտնել էր փաստաբանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: Ընթանում է դատաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալը ազատազրկվեց 8 տարով
«Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում...»
9 տարին մի ամբողջ կյանք է. Գյումրիի ողբերգական վթարի գործով մեղադրվող վարորդը մեղմ պատիժ է խնդրում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը...
Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց...
Պատգամավորի ընկերության ներկայացուցիչներին դատարանը չի կարողացել բերման ենթարկել
Լիանա Բալյանն ասաց, որ մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակորդ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ...
Գյումրիի սարսափելի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու մասով դատարան հայց է ներկայացվել
Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին...
Գյումրիի վթարի գործով դատարանում միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել...
Ամենաշատ