News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դուք գիտեք, որ ոստիկանությունը ուժ եւ հնարավորություն ունի 10 հազարներով ավելներով միջոցառում իրականացնի, բայց կոտրի քաղաքացո՞ւն, ջահելի՞ն, կոտրեմ իմ տեսակի՞ն: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Բաղրամյան պողոտայում երիտասարդ ակտիվիստների հետ մտերմիկ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Եթե չկարողանանք մենք մեզ ներել ու հասկանալ իրար, ոչնչի չենք հասնի. մեծ ազգ էլ չենք, որ մեզ ցույց տանք, կոտորածներ, ջարդեր, ստորացումներ. Մենք պստիկ ենք, մեր ամեն մի ժայթքում կարող է ճակատագրական լինել:  Մենք փոքր, ռեսուրսներ չունեցող երկրում ապրող ժողովուրդ ենք: Կա՞ն այս երկում գողեր ու ավազակներ. Ի սեր Աստծո, լիքը: Բայց եթե մենք դրա մասին ուղղակի աղաղակում ենք ու ձեռքը չենք բռնում եւ ասում ենք՝ մեկ է անարդար է, բռնենք, թողնելու են... Տղերք, դուք գիտեք, որ անարդար էր, կաշառվեցին թողեցին, դա չի նշանակում, որ դու տեսնելուց քո մաքսիմում չներդնես: Եթե առաջին, երկրորդ, երրորդը անարդար եղավ, դու պետք է ամեն ինչ անես, որ 4-րդն արդար լինի»,-ասաց նա:

ՀՀ ոստիկանապետի խոսքով՝ մենք անընդհատ պիտի առաջ շարժվենք, իսկ շարժիչ ուժը երիտասարդությունն է: «Ապագային չեն ջարդում, չեն կոտրում: Տղաներ, ի սեր Աստծո, դուք էսօր լավ գիտեք, որ ոստիկանությունը ուժ եւ հնարավորություն ունի 10 հազարներով ավելներով միջոցառում իրականացնի, բայց կոտրի քաղաքացո՞ւն, ջահելի՞ն, կոտրեմ իմ տեսակի՞ն: Այո, ես կարծում եմ, որ երիտասարդներն ինչ-որ տեղ պիտի խելառ լինեն: Եթե մի քիչ գժուկ չեղան, կլինեն թմբլիկ թաթիկով, իսկ թմբլիկ թաթիկով ոչինչ չի ստացվում: Բայց այդ գժոտությունը պետք է տրամաբանության ու հարգանքի մեջ լինի, զոռբայությամբ ու բոշայությամբ չի լինում»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Ցուցարար աղջիկներից մեկն ասաց, որ Սերժ Սարգսյանի որոշումից հետո Բաղրամյան պողոտայում մնալը շատ սխալ է: «Ես չեմ պատրաստվում 2 ամիս այստեղ մնամ, մինչեւ աուդիտն ավարտվի»,-նշեց նա, ինչին ոստիկանապետն արձագանքեց. «Շատ ճիշտ ես ասում, Այծեմնիկ»:

Զրույցի վերջում Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Գնացեք հանգստացեք»:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ