49-ամյա կինը փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից: NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 6-ին, կեսօրին մոտ Ռ. Ա.-ն փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել իրավապահները, ովքեր կանխել են ինքնասպանությունը: Կինը հայտարարել է, որ սոցիալական խնդիրներ ունենալու պատճառով փորձել է ինքնասպանություն գործել կամրջից ցած նետվելու միջոցով: Կատարվում է հետաքննություն: