News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Բանդայի գործով» ամբաստանյալ, արդեն 3.5 տարի ազատազրկման մեջ գտնվող Քյարամ Ամոյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի հրապարակվել դատարանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ամբաստանյալի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ դատական նիստը կրկին չի կայացել մեղադրող Սասուն Խաչատրյանի չներկայանալու պատճառով:

«Փորձաքննության եզրակացությունն արդեն կա, բայց դատարանը դեռեւս չի հրապարակել: Պետք է այսօր հրապարակվեր, բայց մեղադրողն արձակուրդում էր: Թող հրապարակվի, կտեսնենք՝ ինչն ինչոց է: Հետագա միջնորդությունների մասին նոր կխոսեմ, չեմ ուզում դատարանից առաջ ընկնել»,- ասաց պաշտպանը:

Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը շարունակում է վատ մնալ:

«Պաշտպանյալիս ինքնազգացողությունը շատ վատ է: Նրա մոտ արդեն էպիլեպսիայի երեւույթներ են ի հայտ եկել»,- ասաց պաշտպանը՝ ավելացնելով, որ, այնուամենայնիվ, Քյարամ Ամոյանն այսօր բերվել էր դատարան:

Պաշտպանի խոսքով՝ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները, ըստ երեւույթին, կհրապարակվեն հաջորդ դատական նիստին, որը կկայանա հուլիսի 27-ին:

Նշենք, որ 2014թ.-ի մայիսի 7-ին հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Քյարամ Ամոյանի մասն առանձնացնել եւ 6 ամսով հետաձգել քննությունը: Նոյեմբերի 10-ին քննությունը վերսկսվել էր: 2015թ. փետրվարին կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել, որից հետո դատավարությունը նորից հետաձգվել էր:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ