News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը մինչեւ հիմա երեսպաշտորեն է վերաբերվում ահաբեկչությանը՝ այն որպես այդպիսին բնորոշելով միայն այն ժամանակ, երբ ինքն է սպառնալիք զգում եւ դա «հեղափոխություն»  ու «մարդու իրավունքների եւ ազատությունների համար պայքար»  է բնութագրում, երբ գործ է ունենում մեզ հետ։ Այս մասին Դամասկոսում հասարակական կազմակերպությունների, Առեւտրա-արդյունաբերական, Զբոսաշրջության եւ Գյուղատնտեսության պալատների ղեկավարների առջեւ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ։

Նրա խոսքով՝ ահաբեկչությունը այլասերված գաղափարախոսություն եւ շիզոֆրենիկ պրակտիկա է, որը ծագել է հետամնացության եւ տգիտության մթնոլորտում։ Սակայն չնայած Սիրիայում տիրող բարդ իրավիճակին՝ դիմակները պատռված են, եւ բոլորին պարզ է Սիրիայի շուրջ տիրող կեղծիքն ու զրպարտությունը։

Ասադը նաեւ նշել է, որ ճգնաժամի ամենասկզբից Սիրիան հենվել է միայն սեփական ուժերի եւ իսկական բարեկամների՝ Չինաստանի ու Ռուսաստանի վրա, որոնք վճռորոշ դեր են խաղացել, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն չվերածվի սուվերեն պետությունների դեմ սպառնալիք եւ ագրեսիա տարածող գործիքի։

«Սիրիական դոկտրինը հիմնվում է արյունահեղ պատերազմին վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն պաշտպանելու վրա։ Իրանը մեծ օգնություն է ցուցաբերել Սիրիային՝ գիտակցելով, որ ահաբեկչության դեմ պայքարը մեկ երկրի գործ չէ։ Արեւմուտքի երկրների եւ ընդդիմության շարքերում  նրանց գործակալների համար Հայրենիքը դավաճանելը լավ բան է համարվում։ Սիրիայի ժողովուրդը, չնայած գլոբալ պատերազմին, մինչեւ հիմա ամուր կանգնած է եւ զոհաբերում է ինքն իրեն հանուն Հայրենիքի։ Նա երբեք զիջումների չի գնա իր անկախության եւ ինքնիշխանության հարցում։ Ուստի ցանկացած առաջարկ, որը հիմնված չէ ահաբեկչության դեմ պայքարի վրա, անիրատեսական է»,- հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը։

Բաշար Ասադը նաեւ նշել է, որ որոշ շրջանների բնակիչներ կռվել են կառավարական բանակի հետ, եւ դա վճռորոշ դեր է խաղացել ահաբեկիչներին լիկվիդացնելու գործում, քանի որ ահաբեկչության դեմ ընթանում է համաժողովրդական պայքար, գրում է ՍԱՆԱ գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ