Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որը ՌԴ քաղաքացիություն ունի եւ հայտնի է իր հակաուկրաինակական հայտարարություններով, 5 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինայի տարածք։ Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայային։
«Ուկրաինայի անվտանգության խորհուրդը Ուկրաինայի մշակույթի նախարարության դիմումի հիման վրա որոշել է 5 տարով մուտքի արգելանք սահմանել նրա համար»,- ընդգծել է Գիտլյանսկայան։
Հուլիսի 22-ին հասարակական ակտիվիստները Մշակույթի նախարարությանը 567 գործիչներից բաղկացած ցուցակ էր հանձնել՝ պահանջելով մուտքի արգելանք սահմանել նրանց համար։ Այդ ցուցակում է նաեւ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն։