News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Զինծառայողի մահվանը հանգեցրած` մարտական հերթապահության կանոնների խախտման համար 3 տարվա ազատազրկման դատապարտված Գեւորգ Հակոբյանը իր պատիժը կկրի ազատության մեջ։ Վերաքննիչ դատարանն այսօր` օգոստոսի 4-ին, առաջին ատյանի դատարանի վճիռը փոխարինեց Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով` թույլ տալով նրան պատիժը կրել ազատության մեջ` հաշվի առնելով, որ Գևորգ Հակոբյանն այս ընթացքում գերազանց վարք է դրսևորել և հանրության համար վտանգ չի ներկայացնում:

NEWS.am-ի հետ զրույցում Գևորգ Հակոբյանը նշեց, որ ի սկզբանե ինքն իր մեղավորությունն ըդնունել է և շատ է ցավում կատարվածի համար: Նա նշեց, որ ողբերգական դեպքից հետո էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը  և այս ընթացքում արժանացել է մի շարք պարգևատրումների.

«Ես գիտեմ, որ մեծ վշտի պատճառ եմ դարձել, միշտ էլ ճանաչել եմ մեղքս, սակայն ունեմ անչափահաս երեխա և ընտանիքիս  միակ աշխատողը ես եմ, հայրս ու եղբայրս հիվանդ են, չեն կարողանում աշխատել»,– ասաց Գեւորգ Հակոբյանը։

Նշենք, որ Գևորգ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա մեղքն ապացուցված է համարվել այն բանում, որ եղել է դիրքի ավագ, իմացել է, որ դիրքում զինծառայողներն իրականացնելու են ականազերծման աշխատանքներ, սակայն նրանց չի ուղեկցել առաջնագիծ ու իրավիճակին ամբողջությամբ չտիրապետելով դիտորդի պարտականություններ ստանձնած զինծառայողներ Հայկ Խաչատրյանին և Արմեն Միքայելյանին լիարժեք չի հրահանգավորել: Դրա հետեւանքով երբ զինծառայողները նկատել են կռացած դիրքով ինչ-որ առարկայով խրամուղի մտնող մարդկանց, որոնք իրենց հնչեցրած նշանաբառին պատասխան չեն տվել, ենթադրել են, որ նրանք հակառակորդի զինված դիվերսիոն խմբի անդամներ են եւ  կրակահերթ են արձակել նրանց ուղղությամբ: Արման Ղուկասյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղում մահացել է, իսկ  կապիտան Վարազդատ Զաքարյանը վնասվածք է ստացել ոտքերի ազդրերի շրջանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ