News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի տնօրենին` Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի` կրթության եւ գիտության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրած ծրագրերի համար: Արմեն Աշոտյանի խոսքով` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարեւորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, նախադպրոցական եւ ներառական կրթության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջեւ 2016-2021 թթ. համագործակցության նոր ծրագիրը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման խնդրին:

Կողմերը  քննարկվել են նաեւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի եւ նախարարության համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, համընդհանուր  ներառական կրթությանն անցմանն ուղղված հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները պահանջում են համալիր` մի շարք գերատեսչությունների եւ հասարակական կառույցների համատեղ աշխատանք:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսին է նվիրել հայ աշակերտների ստեղծագործական աշխատանքներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ՄԱԿ համակարգողը մտքեր են փոխանակել մարդկային կապիտալի զարգացման շուրջ
Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ