News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշման ճիշտ գնահատականը քաղաքացիները կտան: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության կառավարման փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Ես զերծ կմնամ այս առթիվ մեկնաբանություննել տալուց, քանի որ իմ ասածը կարող է ընկալվել որպես սուբյեկտիվ կարծիք: Գնահատականը կտան մեր քաղաքացիները»,- նշեց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանի դեռ վերջերս արտահայտած վստահությանը, որ «ԲՀ» կարող է անցնել ընդդիմադիր ճամբար՝ «Ժառանգության» կառավարման փոխնախագահը նկատեց «Հենց Լեւոն Տեր Պետրոսյանն էլ պետք է իրեն հարցեր տա ստեղծված իրավիճակի մասին: Ամեն դեպքում, այն ինչ կատարվեց «Բարգավաճ Հայաստանի» հետ փետրվարին, պարզապես հակասահմանդրական էր: Իսկ դրանից հետո, ես կարծում եմ որեւէ խնդիր քննարկելն այդքան էլ ճիշտ չէ»: Երկրում ստեղծված իրավիճակը, շարունակեց Արմեն Մարտիրոսյանը, շատ պարզ է: «Կամ մենք կկարողանանք պահպանել այն երկիրը, որտեղ քաղաքացիները ի վիճակի կլինեն պաշտպանել իրենց իրավունքները, այդ թվում սոցիալական, կամ մենք կվերածվենք մի հետամնաց տարածքի, որը վաղ թե ուշ կմտնի մեկ այլ պետության կազմ»,- ամփոփեց «Ժառանգություն» կուսակցության կառավարման փոխնախագահը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը սահմանադրական բարեփոխումները համազգային հանրաքվեի դնելու օգտին որոշում է կայացրել ու միանալու է փաթեթի ընդունմանն աջակցելու քարոզչությանը: Սակայն ավելի վաղ «Բարգավաճ Հայաստանը» դեմ էր հանդես գալիս Սահմանադրական փոփոխություններին՝ դրանք գնահատելով որպես սեփական վերարտադրումն ապահովելու ՝ իշխանությունների փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ