News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլում» Հարություն Զաքարյանին հարվածել է Յուրա Մանուչարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանը:

«Քննչական կոմիտեն 5 ամիս քննություն է անցկացնում, 4 վկաներ ցուցմունք են տվել, փորձաքննությունը ցույց է տվել, որ տղայիս խփողը Յուրա Մանուչարյանն է եղել: Ես հավատում եմ դրան, ինձ համար կարեւորն այն է, որ արդարությունը հաղթի, իմ տղայի առողջությանը վնաս հասցնողները պատժվեն»,- ասաց Գագիկ Զաքարյանը՝ նշելով, որ իր ընտանիքի վրա ոչ ոք ճնշում չի գործադրել եւ իր որդին ցուցմունք չի փոխել:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու վերաբերյալ, Գագիկ Զաքարյանը պատասխանեց. «Ինձ համար նշանակություն չունի, թե ով է, ինձ համար կարեւոր է, որ իմ տղային խփողը պատժվի: Իսկ Տիգրան Խաչատրյանն իր արածի չափով ու առաջադրված մեղադրանքով կպատժվի»:

Նշենք, որ Քննչական կոմիտեն արդեն միջնորդություն է ներկայացրել դատախազություն՝ Սյունիքի մարզպետի որդու խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հուլիսին տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել էր, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Իշխանություններից թեկնածու չի եղել, բլորին դեմ են քվեարկել
Անձամբ ինձ ոչ ոք հարցազրույցի չի հրավիրել։ Այո, 4 թեկնածուներից եւ ոչ մեկը չի անցել, ասեմ ավելին...
«Հրապարակ». Ի՞նչ անակնկալ է պատրաստում Բագրատ Սրբազանը
Շարժման տարածած հաղորդագրությունից հետո քաղաքական շրջանակներում ակտիվ գուշակություններ են անում...
«Ժողովուրդ». Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է
Ըստ նախագահականի՝ «Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու...
«Հրապարակ». Առավել դաժանորեն ցույցերը ցրած ոստիկաններին կոչումներ են տալիս
Ընդ որում, պարտադիր չէ, որ թափուր հաստիք լինի` եթե պաշտոն զբաղեցնող ոստիկանը ջանասիրաբար չի ցրում...
«Ժողովուրդ». Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել
Նշենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ նախաքննական մարմինն օրերս միջնորդություն է ներկայացրել դատարան...
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է
Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ բավականին սուր հարցեր էին տալիս Ավանեսյանին: Լարվածությունը ՔՊ-ական...
Ամենաշատ