News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը շատ ինտենսիվ եւ սերտ համագործակցում է ՏՐԱՍԵԿԱ-ի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երեւանում ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Միրչա Չիոպրագան իր հերթին կարեւորել է Հայաստանի հետ կազմակերպության հետագա համագործակցությունը. «Մենք բարձր ենք գնահատում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ջանքերը՝ Հայաստանում ՏՐԱՍԵԿԱ-ի կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը նպաստելուն: Վստահեցնում եմ, որ մեր կազմակերպությունն այսուհետ եւս կանի ամենը Եվրոպայից Ասիա տրանսպորտային շարժն առավել ակտիվացնելու համար, որպեսզի Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, կարողանա օգտվել այդ հնարավորությունից»,- ասել է Միրչա Չիոպրագան:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը ստորագրել է «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» Հիմնական համաձայնագրի` «Սեւ եւ Կասպից ծովերում երկաթուղային-լաստանավային համալիրների շահագործման հիմնական սկզբունքների մասին» Տեխնիկական հավելվածը:

Այն Հայաստանին հնարավորություն կտա մեծացնել դեպի Եվրոպա հայկական բեռների փոխադրման ծավալներն ավտոմոբիլային տրանսպորտով եւ երկաթուղային-լաստանավային փոխադրումների միջոցով` Սեւ ծովի Փոթի եւ Բաթումի նավահանգիստներով: Կդյուրացվեն բեռնափոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերպությունների համար կնվազեն փաստաթղթերի ձեւակերպման վարչարարությունը, ժամանակը եւ ծախսերը: Տարանցիկ փոխադրումների իրականացման համար կսահմանվեն արտոնյալ պայմաններ: Փաստաթուղթը խթան կհանդիսանա մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար:

Եվրոպական միության կողմից 1993 թվականից իրականացվող «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք» ՏՐԱՍԵԿԱ ծրագրում ընդգրկված են Եվրոպական միությունն ու Արեւելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 14 անդամ-պետություններ: Հայաստանը ծրագրին մասնակցում է 1993 թվականից: Կազմակերպության 14 անդամ-երկրների թվում են նաեւ մեր 4 հարեւան պետությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մ-6-Աթան ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (վիդեո)
Այս պահի դրությամբ կատարվում են հողային աշխատանքներ‚ որոնք մոտ...
Իտալացի գործընկերներն այսօր կհետևեն Թալին-Լանջիկ‚ Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինաշխատանքներին
Հանդիպման ընթացքում տեխհսկողություն իրականացնող թիմի ներկայացուցիչը մանրամասն տեղեկացրեց Տրանշ-3-ի առաջին և երկրորդ լոտերում ներկա վիճակը...
Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը կարծում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումից հետո դրա ծանրաբեռնվածությունը կպահանջի դուրս բերել տեղական երթևեկությունը...
Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ. Նիկոլ Փաշինյան
2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար...
Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում...
Ձնահոսքի իջնելու պատճառով Վերին Լարսի ճանապարհը երկու ուղղություններով փակ է
Կարծում եմ՝ ճանապարհը մինչև երեկո կբացվի...
Ամենաշատ