![](img/news/29/08/56/default.jpg)
2015թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:10-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում տղամարդու դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ պարզել, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Ս.Աղիկյանն է:
Նախնական տվյալներով՝ Ս.Աղիկյանն ինքնասպան է եղել իր ավտոտնակում՝ պարանով կախվելու միջոցով:
Դիակի արտաքին զննությամբ որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների՝ Ս.Աղիկյանն ունեցել է պարտքեր:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության համապատասխան բաժնին հանձնարարություն է տրվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: