News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր թերթի խմբագրության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ վերջին մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ նույն անծանոթ մարդը, ցուցակներով զինված, այցելել է իրենց բնակարան եւ փորձել ճշտել տվյալ հասցեում գրանցված երեք ընտրողների դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ: Այցելուն խնդրել է իրեն հստակ պատասխան տալ «այո՞» են ասելու, թե՞ «ոչ»։ Նա հանդես է եկել «Այո»-ի շտաբի անունից։ Երբ քաղաքացին խորամանկելով հետաքրքրվել է ընտրակաշառքի մասին, անծանոթ այցելուն պատասխանել է որ դեռ չի կարող ոչինչ ասել, բայց չի բացառվում. որ յուրաքանչյուր «այո»-ի համար շտաբը գումար վճարի։

Մեր թղթակիցը փորձել է հենց «Այո»-ի Քանաքեռ Զեյթունի շտաբից մեկնաբանության ստանալ, արդյոք շտաբը մարդիկ ուղարկո՞ւմ է տարբեր հասցեներով, բնակիչների դիրքորոշումը ճշտում։ «Այո»–ի շտաբի կայքում նշված է, որ Քանաքեռ-Զեյթունի շտաբի պատասխանատուն թաղապետ Արտակ Հանիսյանն է։ Զանգահարելով շտաբ, մեր թղթակիցը պարզել է, որ դա ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հետ կապ ունեցող «Քեթրին» ընկերության գրասենյակն է։ Հանիսյանը զանգահարելու պահին շտաբում չի եղել, փոխարենը լրագրողի հարցերին պատասխանելու լիազորություններ է հանդես բերել ոմն Ենոք Անդրեասյան։ Նա լրագրողից նախ պահանջել է հայտնել, թե որ հասցեից է ահազանգը։ Բացասական պատասխան ստանալով Անդրեասյանը Սերժ Սարգսյանի ոճով ասել է. «Չկա նման բան. ես ձեզ ասում եմ չկա։ «Այո»–ի շտաբը բնակարաններ չի այցելում եւ մարդկանցից դիրքորոշում պարզում»։

Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե իր զրուցակիցը «Այո-ի շտաբում ի պաշտոնե ով է պարզվել է, որ Ենոք Անդրեասյանը իրականում շտաբի անդամ իրեն չի համարում, նա «Քեթրին» ընկերության աշխատող է, զբաղվում է ընկերության տեղամասերի համակարգման ինչ-որ աշխատանքներով:

Մեզ հաջողվեց պարզել, որ Ենոք Անդրեասյանը արդարադատության գնդապետ է, մինչեւ 2012 թվականը աշխատել է ԴԱՀԿ-ում, ղեկավարել աճուրդի կազմակերպման եւ գույքի իրացման բաժինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ