Աթենքում՝ առեւտրի կենտրոնի մոտակայքում, պայթյուն է որոտացել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։ Տուժածներ չկան։
Իրավապահ մարմինների նախնական վարկածի համաձայն՝ պայթյունը կազմակերպել էին ներքին քաղաքական արմատականները։ Պայթյունից 30 րոպե առաջ անհայտ անձը տեղի թերթում հայտնել էր տեղի ունեցածի մասին։
Ոստիկանությունը շղթայել է դեպքի վայրը, տարվում է հետաքննություն։