Տրանսպորտային ժանդարմերիան Փարիզի օդանավակայանում Air France ավիաընկերության ինքնաթիռում 41 կգ կոկային է հայտնաբերել:
Սեն Մարտեն-Փարիզ չվերթի Airbus A340 ինքնաթիռը ստուգում է անցել փարիզյան Ռուասի-Շառլ դը Գոլ օդանավակայանում: Թմրանյութը հայտնաբերվել է ուղեպահոցում` չորս ուղեպայուսակում, գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Europe1-ին:
Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է Թմրանյութերի անօրինական շրջանառության կանխման կենտրոնական բյուրոն: