Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի 64-րդ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ կրկին ադրբեջանամետ տեսակետներ է ներկայացրել։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր ելույթում անընդհատ կրկնվող արտահայտությունն է արել Արցախի խնդրի հետ կապված՝ պնդելով, թե նոր կառավարությունը ջանքեր է գործադրելու, որ Հայաստանը դուրս գա ազատագրված տարածքներից ու թուլանա հայ-ադրբեջանական լարվածությունը։
Դավութօղլուն չի մոռացել իր սիրած հերթապահ հայտարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Նա նշել է, թե իբր Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը։