![](img/news/29/93/58/default.jpg)
Դեկտեմբերի 1-ին Վիտալի Կլիչկոն պաշտոնապես ստանձնել է Կիեւի քաղաքապետի պարտականությունները՝ ստանալով համապատասխան մանդատը։
Նորընտիր Կիեւռադայի նիստում ելույթ ունենալիս նա նշել է այդ պաշտոնում իր ձեռքբերումները՝ առանձնացնելով Ռադա-3 սրահում քվեարկության նոր համակարգ կիրառելու նախաձեռնությունը, որը թույլ է տալիս պատգամավորներին նույնականացնել մատնահետքերով, փոխանցում է «Վեստի»-ն։
Կլիչկոն ելույթ է ունեցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կարմիր ժապավենով, քանի որ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է։
Ելույթի ժամանակ Կլիչկոն այնքան է տարվել, որ մոռացել է կարդալ քաղաքապետի երդմնակալության տեքստը։ Ելույթից հետո նա հիշել է այդ մասին եւ հետ վերադարձել եւ կարդացել այն։