News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համար լուրջ խնդիր է, որ սատանիստական գաղափարախոսությունների հետեւորդ, որոշակի առողջական խնդիրներ ունեցող անձնավորությունը ծառայում է բանակում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ավետիսյանների սպանության գործով դատական առաջին նիստին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն՝ անդրադառնալով դատական նիստին արված այն հայտարարությանը, թե Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը սատանիստ է։

«Այն որ Պերմյակովը սատանիստ է, քրեական գործով հիմնավորված է։  Խնդիրն այն է, որ սատանիզմի գաղափարախոսությունների հետեւորդը եւ որոշակի առողջական խնդիրներ ունեցող անձը ծառայում է  Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ նրան զենք են տրամադրել, նաեւ չեն հետեւել պատշաճ կերպով, որ չկարողանա այդ զենքով լքել ռազմաբազայի տարածքը, ինչի հետեւանքը մենք արդեն գիտենք՝ ինչ եղավ։ Սա արդեն լուրջ խնդիր է ոչ  միայն այս դատավարության, այլեւ ՀՀ–ի եւ ՌԴ–ի համար»,–ասաց Լուսինե Սահակյանը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանի խոսքով՝ շատ կարեւոր հանգամանք է Պերմյակովի սատանիստ լինելը, քանի որ դրանով հնարավոր կլինի հասկանալ ամբաստանյալի վարքագիծը։

«Մեզ համար ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում այս ուղղությամբ քննություն կատարվել է եւ մեզ համար շատ կարեւոր է, որ այդ ուղղությամբ կատարված աշխատանքների բոլոր նյութերը փոխանցվեն հայկական կողմին, եւ կցվեն այն քրեական գործին, որն հիմա քննվում է»,–ասաց Վարոսյանը։

Նշենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանում հայտարարեցին, որ դատարանը կամ մեղադրող կողմը պետք է դիմեն Քննչական կոմիտե այդ հայտարարության վերաբերյալ նյութերը ստանալու համար։

Գյումրիում, ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով ժամը 12-ին մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատավորն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ