News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները դժգոհ են դեկտեմբերի 18–ին մեկնարկած դատավարությունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ որդին՝ Վլադիմիր Տոնոյանը:

Նա դժգոհեց, որ ռուսական 102–րդ ռազմաբազայում տրամադրված նիստերի դահլիճը, որտեղ ընթանում է Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը, այնքան փոքր է, որ անգամ փաստաբանների եւ հարազատների համար նստելու տեղ չկա: Հարազատները դժգոհ են նաեւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանից։

«Դատավորը կապիկություն է անում, ո՞վ է տեսել, որ առանց փաստաբանների սկսեն դատը, սաղ կապիկություն է: Փաստաբանները եկան, դաժե իրենց համար տեղ չկար նստելու, դա անթույլատրելի է: Բա Ավետիսյանների ընտանիքը դրան էր արժանի՞»,-ասաց Վլադիմիր Տոնոյանը:

Ավետիսյանները դիմել են դատավորին, որպեսզի հաջորդ դատական նիստը անցկացվի ավելի մեծ նիստերի դահլիճում։

Անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի փաստաբանների՝ դատական նիստին հնչեցրած հայտարարությանը, որ Պերմյակովը սատանիստ է, Վլադիմիր Տոնոյանը նշեց, որ «նրանից ամեն ինչ էլ հնարավոր է»:

Նշենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանաբար սպանելու գործով դատական գործընթացն սկսվել է 2015թ. դեկտեմբերի 18-ն, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այն տեղի է ունենում ռուսական ռազմակայանի տարածքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին, ժամը 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ