News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի աշխատանքի տեղավորելու խոստում տալով, խարդախությամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի 3 բնակչի:

2016 թվականի փետրվարի 4-ին հաղորդում է ստացվել Արարատի մարզի մի բնակչից առ այն, որ դստերը դպրոցում որպես ուսուցչուհի տեղավորելու պատրվակով 2014 թվականի օգոստոս ամսին մարզպետարանի աշխատակցուհին, որդու՝  Նոր կյանք գյուղի դպրոցի տնօրենի հետ համաձայնության գալով, իրենից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար, որը նա մաս-մաս տվել է, սակայն նշանակումն այդպես էլ չի եղել։ Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին եւ 5-րդ կետերով։

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, որոնց արդյունքում բացահայտվել են նույն դպրոցում որպես ուսուցչուհի աշխատանքի տեղավորելու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու, կաշառք պահանջելու եւ ստանալու այլ դրվագներ եւս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Նոր կյանք գյուղի դպրոցի նախկին տնօրեն Ա.Ստեփանյանին  փետրվարի 8-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով (խարդախությամբ գումար հափշտակելը՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության գալով, կաշառք ստանալու պատրվակով) եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Մեղադրանք է առաջադրվել նաեւ Արարատի մարզպետարանի աշխատակցուհի Օ.Մուրադյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով (խարդախությամբ գումար հափշտակելը՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության գալով, կաշառք ստանալու պատրվակով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով (խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելը՝ կաշառք ստանալու պատրվակով), ինչպես նաեւ՝ Արարատի մարզի բնակիչ Մ.Ստեփանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկություններն ու բազմածավալ լինելը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ