News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում համեմատաբար քիչ են ծնողազուրկ երեխաները, եւ ընտանեկան արժեքները երկրում շատ ամուր են։ Այս մասին փետրվարի  15-ին՝  ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ» ծրագրի վերաբերյալ իրազեկման նպատակով առաջին գիտաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մի շարք ռազմավարական փաստաթղթեր  ընդունել, որոնք ընդգծում են երեխաների իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ «Հայաստանն իհարկե առանձնահատուկ դեպք է, եւ այստեղ իրավիճակը բավականին տարբերվում է։ Ես անձամբ կոչ եմ անում որեւէ քայլ չձեռնարկել այս իրավիճակը փոխելու համար»,- ընդգծել է Սվիտալսկին։

Նա նշել է, որ ԵՄ-ի  համար շատ կարեւոր է 2 հանգամանք։ «Առաջինը՝ քաղաքացիական իրազեկումը, թե ինչպես պետք է աշխատել երեխաների հետ եւ ինչպես պաշտպանել նրանց։ Բայց դրա գիտակցումը պետք է պատշաճ կերպով արտահայտված լինի  նաեւ օրենսդրական ակտերում։ Եվ երկրորդ՝ պետք է երեխաներին զբաղվածության հնարավորություն ընձեռել»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ