Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, թե դեպի ՌԴ եւ Իրաք արտադրանք արտահանող ընկերություններին կառավարությունը հատուկ աջակցություն կցուցաբերի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտահանողների խորհրդի նիստում ելույթով հանդես եկած Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտնել է, թե կառավարությունը արտահանողների կողքին է եւ մեծ աջակցություն է ցուցաբերելու։ Նա շեշտել է, թե հատուկ աջակցություն են ստանալու դեպի Ռուսաստան ու Իրաք արտադրանք արտահանող թուրք գործարարներն ու ընկերությունները։