News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում ասված էր, որ Ռուսաստանը 2 օդաչուի պատճառով կորցրել է այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է։

«Լրատվամիջոցները այսպես են փոխանցում Էրդողանի բառերը. «Ափսոս, որ Ռուսաստանը երկու օդաչուի պատճառով կորցրել է այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է»։ Իսկ հիմա բառերը դասավորենք այն հերթականությամբ, որով իրականում դրանք պետք է լինեն. «Ռուսաստանը Թուրքիայի պատճառով կորցրեց երկու օդաչուի»,- գրել է Զախարովան, փոխանցում է «Փրայմը»։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահն ասել էր, թե Մոսկվան եւ Անկարան թշնամիներ չեն։ Նա հիշեցրել էր, որ Թուրքիայի հանգստավայրերը 4 մլն ռուսաստանցի զբսաշրջիկներ են ընդունել, եւ հույս էր հայտնել, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման քայլերը դրական արդյունք կտան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ