News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը Թուրքիայի վարչապետի տեղեկատվության գծով խորհրդական անունից նամակներ է ստացել, որտեղ վերջինս նրան հրավիրել է մասնակցելու Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի արարողությանը։ Խմբագիրը, սակայն, մերժել է հրավերը եւ չի մեկնել Թուրքիա։

«Երկիրմեդիա» հեռուստաալիքի հետ զրույցում նա հստակեցրել է իր չմեկնելու պատճառները՝ նշելով, որ «Եթե ամեն ինչ իր բնականոն ընթացքը ստանար, այսինքն՝ վերանային թուրքական կողմի դրած նախապայմանները եւ այդ երկրի կողմից Հայաստանի շրջափակումը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատված լինեին, միայն այդ պարագայում հնարավոր կլիներ նկատի ունենալ թուրքական կողմի հրավերը»։

Նշենք, որ Սուրբ Խաչի եկեղեցու պատարագին մասնակցելու հարավեր ստացել են բազմաթիվ այլ սփյուռքահայ լրագրողներ եւս:

Սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչում ընթացող պատարագը լուսաբանելու համար արտերկրից ժամանել է նրանցից ընդամենը 27-ը, իսկ Թուրքիայից հավատարմագրվել է 118 լրագրող։

Նկատենք նաեւ, որ Աղթամարի եկեղեցում նկարահանումներ անելու իրավունքը վերապահված է միայն թուրքական TRT հեռուստաալիքին: Ինչպես Աղթամարից հայտնել է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հատկապես օտարերկրյա հեռուստաընկերությունների լրագրողներին թույլ են տալիս մեկ-մեկ մտնել եկեղեցի եւ նկարահանումներ կատարել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է  թիրախավորել Եկեղեցուն. Քահանան՝ ՔՊ-ականի մասին
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ