News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելը հանցագործություն է համարում ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի ԶՈւ կողմից Ղարաբաղում հայկական ուղղաթիռը խոցելը։ Այս մասին մարտի 11-ին՝ Երեւանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստի ավարտին կայացած ճեպազրույցում, լրագրողներին ասել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրների պատվիրակությունները պետք է համակարգված հանդես գան խաղաղության բոլոր արդիական սպառնալիքների դեմ։ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության լուծումը, ինչպես ցանկացած այլ հակամարտության լուծում, տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, 3 համընդհանուր սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառման կամ դրա կիրառման սպառնալիք։ «Հարցը ուժի միջոցով լուծելով ադրբեջանական կողմի բոլոր փորձերն անընդունելի են»,- նշել է Շարմազանովը։

Նա ընդգծել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ Սերգեյ Նարիշկինի դերը այդ կազմակերպության դերը բարձրացնելու գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ